Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Բերքի օրհնության արարողությունից մինչև ջրի պաշտամունք

Բերքի օրհնության արարողությունից  մինչև ջրի պաշտամունք
22.07.2014 | 11:48

Աշտարակում գտնվող Պերճ Պռոշյանի տուն-թանգարանում այս տարի Վարդավառը (հուլիսի 27-ին) կնշվի առանձնակի շուքով: Այն նախաձեռնել է Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանը:
Կազմակերպիչների տեղեկացմամբ` միջոցառումը կմեկնարկի 11.30-ին` Աշտարակի Կարմրավոր եկեղեցում` բերքի օրհնության արարողությամբ և մատաղի մատուցմամբ: Այնուհետև տեղի կունենա ծիսական երթ դեպի տուն-թանգարան: Այստեղ հանդիսականներին կդիմավորեն լարախաղացն ու ծաղրածուն: «Տոնացույց» ժողովրդական թատրոնը թանգարանի բակում կներկայացնի Վարդավառի տոնի բեմականացումը` ավանդական երգ ու պարով, ջրի պաշտամունքին նվիրված խաղերով: Միջոցառումը կամփոփվի Պերճ Պռոշյանի անվան դպրոցի սաների համերգով:
Պերճ Պռոշյանի տուն-թանգարանը հիմնվել է 1948-ին, Աշտարակում, հայ խոշորագույն դասական գրող Պերճ Պռոշյանի հայրական տան հիմքի վրա: Վերջինիս կից կառուցվել է երեք ցուցասրահ, որոնցից մեկը կահավորված է գրողի անձնական իրերով, մյուս երկուսում ցուցադրված են նրա կյանքին ու գործունեությանը վերաբերող հարուստ նյութեր: Դրանք հիմնականում ձեռք են բերվել Պռոշյանի ժառանգների նվիրատվությամբ: Տուն-թանգարանը Աշտարակի ամենագործուն մշակութային օջախն է:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 1434

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ